Պապիկյանը Փեզեշքիանի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը

https://arm.sputniknews.ru/20260224/papikjany-pezeshqiani-het-qnnarkel-e-razmavarakan-gvortsynkerutjan-hamaparpak-pastatughty-99168841.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/18/99168358_42:0:709:500_1920x0_80_0_0_978374497177aa14b78839354e882a08.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սուրեն պապիկյան, մասուդ փեզեշքիան

իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, սուրեն պապիկյան, մասուդ փեզեշքիան

Բաժանորդագրվել

Իրանի նախագահն ընդգծել է, որ հարաբերությունների մակարդակի բարձրացումը երկու ժողովուրդների շահերից է բխում։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ Իրանը վճռական է լրամշակել Հայաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է իրանական Irna լրատվական գործակալությունը։

«Իրանի նախագահը ՀՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթուղթը լրամշակելու Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին»,- գրում է գործակալությունը։

Փեզեշքիանն ընդգծել է, որ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և ենթակառուցվածքային ոլորտներում հարաբերությունների մակարդակի բարձրացումը բխում է երկու ժողովուրդների շահերից։

ՀՀ պաշտպանության նախարարությունից էլ հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք ընդգվել է Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների շարունակական զարգացման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Պապիկյանն ընդգծել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:

Մտքեր ենք փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։

Հիշեցնենք` Պապիկյանը փետրվարի 23-ին Իրան է մեկնել պաշտոնական այցով։

Ավելի վաղ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտնել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը կստորագրվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում:

Leave a comment