ՀՀ և Ռուանդայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ

Քաղաքականություն

24.02.2026 | 20:10

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության զարգացման և բազմակողմ հարթակներում փոխգործակցության կարևորությունը։: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Ռուանդա քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, այդ թվում՝ ստորագրված երկկողմ փաստաթղթերի իրականացման և ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների միջոցով:

Արարատ Միրզոյանը և Օլիվիե Նդուհունգիրեն քննարկել են Հայաստանի և Ռուանդայի միջև երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունն ու բարձր տեխնոլոգիաները:

Բազմակողմ հարթակներում փոխգործակցության համատեքստում առանձնանշվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակի ներուժը և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment