Կառավարության որոշմամբ անապահովության գնահատումը նախորդ տարվա մարտի 17-ից սկսեց հաշվարկվել նոր բանաձևով: Սովորության համաձայն՝ հերթական պիլոտային ծրագիրը նախ գործարկվում է Սյունիքի ու Կոտայքի մարզերում: Նոր համակարգի պատճառով մի շարք քաղաքացիներ զրկվեցին նպաստից, որոնցից մեկը Կապանում բնակվող տիկին Արմեդան է։ Նա կյանքի կեսը միայնակ է խնամում հաշմանդամ որդուն ու թոռանը և խիստ կարիքի մեջ է:
The post Կապանցի Արմեդայի ընտանիքը դուրս մնաց նպաստի ծրագրից first appeared on Սյունիք ՀԸ.