https://arm.sputniknews.ru/20260224/pastabany-pvordzel-e-tmramijvoc-tanel-nubarashen-qkh-nran-dzerbakalel-en-99164815.html
Փաստաբանը փորձել է թմրամիջոց տանել «Նուբարաշեն» ՔԿՀ. նրան ձերբակալել են
Փաստաբանը փորձել է թմրամիջոց տանել «Նուբարաշեն» ՔԿՀ. նրան ձերբակալել են
Sputnik Արմենիա
Ձերբակալված փաստաբանին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T19:20+0400
2026-02-24T19:20+0400
2026-02-24T19:21+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
փաստաբան
ձերբակալություն
թմրամիջոցներ
թմրանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64058135_0:0:960:540_1920x0_80_0_0_60f1975259a1fbb7e962612ddba4def0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին, հայտնում են ՔԿԾ հանրային կապերի բաժնից։Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ին։ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձանց հետ տեսակցության եկած փաստաբանին։Փաստաբանը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և թմրամիջոցի նմանվող զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/07/64058135_120:0:840:540_1920x0_80_0_0_34183cb5c73d9edf4c4d6b64f0b8ee2c.jpg.webp
քրեակատարողական հիմնարկ (քկհ), փաստաբան, ձերբակալություն, թմրամիջոցներ, թմրանյութ
քրեակատարողական հիմնարկ (քկհ), փաստաբան, ձերբակալություն, թմրամիջոցներ, թմրանյութ
Ձերբակալված փաստաբանին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին, հայտնում են ՔԿԾ հանրային կապերի բաժնից։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 21-ին։ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձանց հետ տեսակցության եկած փաստաբանին։
«Խուզարկության արդյունքում փաստաբանի պայուսակից՝ փաստաթղթերի տակից, հայտնաբերվել է 10 մլ տարողությամբ, սպիտակ, թափանցիկ ներարկիչ՝ առանց հետնամասի, երկկողմանի հալեցված վիճակում։ Ներարկիչի մեջ առկա է եղել 8.44 գրամ քաշով, թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, փոշենման զանգված»,–ասված է հաղորդագրության մեջ:
Փաստաբանը ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնի ծառայողների կողմից և թմրամիջոցի նմանվող զանգվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։