https://arm.sputniknews.ru/20260224/rd-n-kvosht-hakaharvats-kta-ete-kievin-ognen-mijukajin-zenq-dzerq-berel-agn-99163796.html
ՌԴ-ն կոշտ հակահարված կտա, եթե Կիևին օգնեն միջուկային զենք ձեռք բերել. ԱԳՆ
ՌԴ-ն կոշտ հակահարված կտա, եթե Կիևին օգնեն միջուկային զենք ձեռք բերել. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ուկրաինայի միջուկային կարգավիճակի վերանայման, ինչպես նաև միջուկային զենք ձեռք բերելու ցանկացած փորձ անթույլատրելի է։ Դիվանագետն ընդգծել է, որ այս հարցում… 24.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-24T19:01+0400
2026-02-24T19:01+0400
2026-02-24T19:01+0400
մարիա զախարովա
միջուկային զենք
ուկրաինա
մեծ բրիտանիա
ֆրանսիա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92932109_0:0:895:503_1920x0_80_0_0_2212e25928892b67e920073270e83fc2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը միջուկային ներուժ ձեռք բերելու հարցում Կիևին ցանկացած աջակցություն կընկալի որպես ՌԴ անվտանգության համար ուղղակի սպառնալիք ստեղծելու փորձ և նման քայլերին կոշտ պատասխան կտա։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Ուկրաինային միջուկային զենք ձեռք բերելու հարցում աջակցելու մտադրության մասին տեղեկատվության առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։Դիվանագետի խոսքով՝ Լոնդոնը և Փարիզը մտադիր են այս տարվա ապրիլին անցկացվելիք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ խորհրդաժողովի նախաշեմին աջակցել Կիևին միջուկային զենք ձեռք բերելու հարցում:Կիևին միջուկային զենք տրամադրելու՝ Լոնդոնի և Փարիզի ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ֆոնին Ռուսաստանը, ինչպես հայտարարել է Զախարովան, նախազգուշացնում է միջուկային տերությունների ռազմական բախման վտանգի և դրա հնարավոր ծանրագույն հետևանքների մասին:ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Կիևի միջուկային նկրտումների մասին վկայությունները բազմաթիվ են:Ինչպես հայտարարել է Զախարովան, Ուկրաինայի միջուկային կարգավիճակի վերանայման, ինչպես նաև միջուկային զենք ձեռք բերելու ցանկացած փորձ անթույլատրելի է: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անշեղ է և վերջնական։
ուկրաինա
մեծ բրիտանիա
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/1e/92932109_137:0:809:504_1920x0_80_0_0_4e0139862735ee00589b18f59194345a.jpg.webp
մարիա զախարովա, միջուկային զենք, ուկրաինա, մեծ բրիտանիա, ֆրանսիա, ռուսաստան
մարիա զախարովա, միջուկային զենք, ուկրաինա, մեծ բրիտանիա, ֆրանսիա, ռուսաստան
Ուկրաինայի միջուկային կարգավիճակի վերանայման, ինչպես նաև միջուկային զենք ձեռք բերելու ցանկացած փորձ անթույլատրելի է։ Դիվանագետն ընդգծել է, որ այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը անշեղ է և վերջնական։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը միջուկային ներուժ ձեռք բերելու հարցում Կիևին ցանկացած աջակցություն կընկալի որպես ՌԴ անվտանգության համար ուղղակի սպառնալիք ստեղծելու փորձ և նման քայլերին կոշտ պատասխան կտա։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Ուկրաինային միջուկային զենք ձեռք բերելու հարցում աջակցելու մտադրության մասին տեղեկատվության առնչությամբ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
Դիվանագետի խոսքով՝ Լոնդոնը և Փարիզը մտադիր են այս տարվա ապրիլին անցկացվելիք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ խորհրդաժողովի նախաշեմին աջակցել Կիևին միջուկային զենք ձեռք բերելու հարցում:
Կիևին միջուկային զենք տրամադրելու՝ Լոնդոնի և Փարիզի ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ֆոնին Ռուսաստանը, ինչպես հայտարարել է Զախարովան, նախազգուշացնում է միջուկային տերությունների ռազմական բախման վտանգի և դրա հնարավոր ծանրագույն հետևանքների մասին:
«Մի շարք եվրոպական երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությունների և գործողությունների համատեքստում, որոնք շարունակում են խրախուսել Արևմուտքի կողմից հրահրված ուկրաինական ճգնաժամի հետ կապված առճակատումը, մենք կրկին զգուշացնում ենք միջուկային տերությունների միջև ուղղակի ռազմական բախման ռիսկերի և, համապատասխանաբար, դրա հնարավոր ծանր հետևանքների մասին», – ասվում է մեկնաբանության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Կիևի միջուկային նկրտումների մասին վկայությունները բազմաթիվ են:
Ինչպես հայտարարել է Զախարովան, Ուկրաինայի միջուկային կարգավիճակի վերանայման, ինչպես նաև միջուկային զենք ձեռք բերելու ցանկացած փորձ անթույլատրելի է: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անշեղ է և վերջնական։