Սրբուհի Գալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են խաղաղության օրակարգը

Սրբուհի Գալյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են խաղաղության օրակարգը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են սահմանադրական բարեփոխումների ընթացքը, Հայաստանի Հանրապետության խաղաղության օրակարգը:

Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում հաստատված խաղաղության, ինչպես նաև դրա հետագա ինստիտուցիոնալացման գործում՝ վերահաստատելով Արդարադատության նախարարության համագործակցության հանձնառությունը:

Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանը անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի առնչությամբ առկա տեսլականին՝ ներկայացնելով նախանշված ժամկետները, հիմնական ուղղություններով քննարկված փոփոխությունները, ինչպես նաև գործընկերների համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նախարարն ընդգծել է, որ բարեփոխումները միտված են իրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդմանը։

Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել Միացյալ Նահանգների աջակցության պատրաստակամությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ուղղություններով շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Leave a comment