Սա՞ է ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով. Արամ Մանուկյան

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ 2026թ. սեպտեմբերի 1-ից Հայաստանում գործող 231 դպրոցներ փակվում են, որով 7880 աշակերտ զրկվում են սեփական համայնքում դպրոց գնալու հնարավորությունից: Դրա արդյունքում գործազուրկ է դառնում 2300 ուսուցիչ և 2400 օժանդակ աշխատող:

Ուշագրավ է նաև, որ այդ դպրոցներից 55-ը գտնվում են սահմանամերձ գյուղերում, որից 27-ը միայն Սյունիքում:

Այս որոշումով ակնհայտորեն դատարկվելու են վերոհիշյալ գյուղերը, որը բերելու է դեմոգրաֆիկ կատաստրոֆայի:

Էլ չեմ ասում կրթության որակի անկումը, որովհետև հաշվի առնելով գյուղից գյուղ գնալու անհարմարությունները, հատկապես ձմռանը, աշակերտների մեծամասնությունը պարզապես չի հաճախելու դպրոց:

Սա՞ է ձեր խոստացած ապագան՝ դատարկված գյուղերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment