Ձերբակալվել է Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը

Ձերբակալվել է Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի թիվ 143 մանկապարտեզի տնօրեն Ռուզաննա Դանիելյանը ձերբակալվել է։

Այս մասին տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ ի պատասխան մեր հարցման հայտնելով, որ վերջինիս մեղադրանք է ներկայացվել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Նշենք՝ տնօրենի պաշտոնում տիկնոջ մնալու դեմ բողոքի ալիք են բարձրացրել մանկապարտեզի սաների ծնողները՝ նշելով, որ Դանիելյանը երեխաներին հատկացված սննդի յուրացումների, կաշառք ստանալու, աշխատավարձերի յուրացման դրվագներով է անցնում։

Leave a comment