Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է «Սարգիս Կարապետյան» հիմնադրամի կողմից 100 ուսանողների պարգևատրելու խոստումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է տեսանյութը, որում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը հայտարարել էր, որ նույն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ «Սարգիս Կարապետյան» անունը կրող հիմնադրամն անկախ ընտրությունների արդյունքներից պարգևատրելու է 100 լավագույն ուսանողների։ Լրագրողների հարցին ի պատասխան նշել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև հանրաքվեի կամ ընտրությունների արդյունքների ամփոփումը բարեգործությունն արգելվում է։

Leave a comment