Առցանց չվացուցակի տվյալներով` Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ի դրությամբ Սոչիից 60 չվերթ է հետաձգվել ավելի քան 2 ժամով։
Ուղղությունների թվում են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սարատովը, Կազանը, Նիժնեկամսկը, Կիրովը, Սուրգութը, Չեբոկսարին, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը, Պերմը, Չելյաբինսկը, Օրսկը, Հուրգադան, Երևանը, Ստամբուլը, Աբու Դաբին, Դուբայը և Թել Ավիվը։
Սոչի ժամանող 33 չվերթ է հետաձգվել, այդ թվում՝ Սանկտ Պետերբուրգից, Գրոզնիից, Կազանից, Նազրանից, Օրսկից, Նիժնի Նովգորոդից, Հուրգադայից, Բաթումից և Ստամբուլից։
Բացի այդ, չեղարկվել է Սամարղանդից «Ազիմուտ» ավիաընկերության 1 չվերթ և Մոսկվայից «Պոբեդա» ավիաընկերության երկու չվերթ։
Երեկ` փետրվարի 23–ին, Սոչիի օդանավակայանում 4 անգամ ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման համար։
Վերջին սահմանափակումները չեղարկվել են այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 8:04-ին։