Իրանում ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով կա չորս զոհ


 

Ազատություն. Իրանի ռազմական ուղղաթիռը բախվել է Սպահանի կենտրոնական նահանգի մրգերի շուկային, որի հետևանքով զոհվել են երկու օդաչուները և երկու վաճառականներ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին։


 


Բախումը տեղի է ունեցել Դորչեհ քաղաքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է, ասում է հաղորդագրություններում։


 


Անցյալ շաբաթ էլ ուսումնական թռիչքի ժամանակ Իրանի կանոնավոր ռազմաօդային ուժերին պատկանող ԱՄՆ-ում արտադրված F-4 կործանիչ էր վթարի ենթարկվել Համադան նահանգում, որի հետևանքով օդաչուն զոհվել էր:


 


 


Leave a comment