Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կնախընտրեր համաձայնության գալ Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և կրկին սպառնացել է ուժ կիրառել Իսլամական Հանրապետության դեմ։
«Ես եմ որոշում կայացնողը։ Ես կնախընտրեի համաձայնագիր կնքել, քան չկնքել, և եթե մենք չկնքենք, դա շատ վատ օր կլինի այս երկրի և, ցավոք, նրա ժողովրդի համար։ Որովհետև նրանք (իրանցիները) հրաշալի են, և նրանց հետ այդքան վատ բան չպետք է պատահի»,- գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորությանը։
Փետրվարի 17-ին Ժնևում Օմանի միջնորդությամբ տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երկրորդ փուլը։