Ես կարծում եմ, 2026 թվականի հունիսի 7-ին պետք է Հայաստանի ժողովուրդը այրի բոլոր կամուրջները Քոչարյանի ու օլիգարխների հետ, որպեսզի վերջապես ԱԺ-ն նորմալ բանավեճի տեղ դառնա, ոչ թե՝ «որ գան՝ դավաճան էսինչ, դավաճան էնինց», այս ամենը ավարտվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Հարցին, թե ինչու իշխանությունը չի այրում կամուրջները և Քոչարյանին պատկանող ընկերությունները մասնակցում են ու տենդերներ շահում, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ ՀՀ-ն ազատ երկիր է։
«Հայաստանը ազատ երկիր է, և ցանկացած տնտեսվարող կարող է Հայաստանի օրենքների շրջանակներում վարել իր տնտեսական գործունեությունը։ Մենք երբեք էլ չենք թաքրել, որ որևէ քաղաքական դրդապատճառներից ելնելով որևէ բիզնեսի նեղություն չենք տալիս, շնորհակալ եմ դա հաստատելու համար», – նշեց նա։