Պետությունը մեկնարկել է նոր նախաձեռնություն, որի շրջանակում թոփ 50 համալսարանների ուսանողների վարձավճարի որոշակի փոխհատուցում է նախատեսվում: Կարգերն արդեն մշակվում են։ Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։
«Կխնդրեմ, երբ ենթաօրենսդրական կարգերը պատրաստ լինեն, դրանց մասին տեղեկատվությունը հրապարակել տեսահոլովակի կամ մամուլի հաղորդագրության միջոցով: Հետագայում նաև մենք, պատգամավորներով, մեր միջոցներով կհանրայնացնենք»,- ԿԳՄՍ նախարարին ասաց Գաբրիելյանը՝ ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Նա պարզաբանեց, որ եթե քաղաքացին ընդունվում է թոփ 50 համալսարաններից որևէ մեկը ըստ պետությանը համապատասխանող կարգերի, ապա պետությունը պատրաստ է համաֆինանսավորել 10 միլիոն դրամ։
«Սա բավականին մեծ գումար է: Ես հաշվել եմ մոտ 70%-ը այս նախաձեռնությամբ ծածկվում է, եթե ոչ ավել: Կան նաև համալսարաններ, որտեղ տարեկան վճարները կազմում են 30–40 հազար դոլար»,- ընդգծեց Գաբրիելյանը: