Իրանի կենտրոնական հատվածում՝ Սպահան նահանգում, բանակի ուսումնական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է չորս մարդ, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձ, հաղորդում է Fars լրատվականը։ Ուղղաթիռն ընկել է բանջարեղենի շուկայի տարածքում, զոհվել են օդաչուն, օդաչուի օգնականը և երկու առևտրական: