Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները փոխգործակցության հարցեր են քննարկել

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին նախարարը հայտնել է իր սոցիալական էջերում։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

«Բարձր ենք գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել ենք փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Նաև մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ»,- հայտնել է նախարարը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով Իրան է ժամանել փետրվարի 23-ին։

The post Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները փոխգործակցության հարցեր են քննարկել appeared first on CIVILNET.

Leave a comment