Հնդկաստանի Ջարկհանդ նահանգում բժշկական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է յոթ մարդ։
India Today-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (DGCA) հայտարարության մեջ նշել է, որ Redbird Airways Beechcraft C90-ը թռիչք է կատարել Ջարկհանդի մայրաքաղաք Ռանչիից։
Հայտարարության մեջ նշվում է, որ ինքնաթիռի հետ կապը կորել է թռիչքից մոտ 20 րոպե անց, և ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Չատրա շրջանում։
Չատրա շրջանի կոմիսար Կիրտիշրի Գ.-ն, մեկնաբանելով միջադեպը, նշել է, որ բժշկական ինքնաթիռում գտնվող բոլոր յոթ մարդիկ զոհվել են։
Ըստ իշխանությունների՝ ինքնաթիռում եղել են երկու օդաչուներ, 41-ամյա հիվանդ՝ մարմնի 63 տոկոսը ծածկող այրվածքներով, հիվանդին ուղեկցող երկու անձինք, բժիշկ և առողջապահության ոլորտի աշխատող։
Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։