Ռուսաստանի հետ կապված անձինք ձեռք են բերում տներ, պահեստներ, հողամասեր և նույնիսկ կղզիներ Եվրոպայում ռազմական օբյեկտների և կարևորագույն ենթակառուցվածքների մոտ, նշել են Եվրոպական հետախուզական գործակալությունները, գրել է «The Telegraph»-ը։
Դրանք ներառում են ավիաբազաներին, ռազմածովային նավահանգիստներին, սուզանավային մալուխային ուղիներին և էներգետիկ օբյեկտներին մոտակա տարածքներ։
Աղբյուրների համաձայն՝ որոշ անշարժ գույք կարող է օգտագործվել հսկողության կամ դիվերսիայի վայրերի համար ճգնաժամի դեպքում։ Հնարավոր է, որ դրանցից մի քանիսի վրա արդեն տեղադրված լինեն սարքավորումներ։
Հետախուզական գործակալությունների կողմից բերված օրինակների թվում են՝
– Ֆինլանդական կղզի՝ նավամատույցներով, ուղղաթիռի վայրէջքի հրապարակով և հսկողության համակարգերով։
– Նորվեգիայում տեղակայված F-35 բազաների և ռազմածովային օբյեկտների մոտ անշարժ գույք։
– Սկանդինավիայի ռազմավարական վայրերի մոտ Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապված անշարժ գույք։
– Կասկածելի գնումներ բրիտանական և միջերկրածովյան ռազմական ակտիվների մոտ։
Եվրոպական մայրաքաղաքները կարծում են, որ սա կարող է լինել ավելի լայն հիբրիդային ազդեցության ռազմավարության և հնարավոր գործողությունների նախապատրաստման մաս։