Եվրոպական միության անդամ երկրների արտգործնախարարները Հունգարիային կոչ են անելու վերանայել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների հաջորդ փուլը խոչընդոտելու իր որոշումը, Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
«Չեմ կարծում, թե Հունգարիայի համար ճիշտ է դավաճանել ազատության և եվրոպական ինքնիշխանության համար իր սեփական պայքարին»,- ասել է Վադեֆուլը։
«Ահա թե ինչու մենք կրկին մեր փաստարկները կներկայացնենք հունգարացիներին՝ թե՛ Բուդապեշտում, թե՛ այստեղ՝ Բրյուսելում, և կխնդրենք նրանց վերանայել իրենց դիրքորոշումը»,- հավելել է նա։
News.am