09:24 24.02.2026 (Թարմացված է: 09:27 24.02.2026)
Բաժանորդագրվել
Լրացվում է
Որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանը։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը կշարունակի կալանքը կրել քրեակատարողական հիմնարկում։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Ցավոք Վազգենը կշարունակի մնալ բանտում…»,- գրել է Բաբայանը։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։