Քննարկվել են բռնագանձված ակտիվների կառավարման հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման վերաբերյալ:

Կառավարությունից հայտնում են, որ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է առկա կառուցակարգերին, միջազգային հանձնառություններին, մանրամասներ ներկայացրել  ուսումնասիրված միջազգային փորձի եւ առաջարկվող գործողությունների վերաբերյալ: 

Առաջարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման եւ ԵՄ դիրեկտիվի պահանջների համապատասխանության շրջանակում ստեղծել ակտիվների վերականգնման գրասենյակ, ապահովել հանրային հաշվետվողականություն, ստեղծել արգելադրված եւ բռնագրավված գույքի ռեեստր եւ այլն: 

Leave a comment