Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Մեղրիի լեռնանցքում մառախուղ է


Փետրվարի 24-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։


 


Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: 


 


Աբովյանի, Հրազդանի, Գավառի, Սևանի, Ճամբարակի, Դիլիջանի, Ստեփանավանի, Աշոցքի, Արթիկի, Անիի, Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ անձրև։


 


Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ 

Դիտումների քանակ3

Leave a comment