Ուժայինները հերթով կմտնեն խորհրդարան. «Ժողովուրդ» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա օրերին Ազգային ժողովը կվերածվի ոչ թե քաղաքական քննարկումների, այլ ուժային բլոկի հաշվետվությունների հարթակի։ Գրեթե ողջ ուժային վերնախավը պատրաստվում է հերթով մտնել խորհրդարան՝ ներկայացնելու 2025 թվականի տարեկան հաղորդումները ԱԺ պետական-իրավական հանձնաժողովին։
     Խոսքը վերաբերում է ոչ թե շարքային այցերի, այլ համակարգային ներկայության․ խորհրդարան են հրավիրվում պետության ամենազոր կառույցների ղեկավարները՝
     • ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան,
     • ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգյան,
     • ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան։

Իսկ գործընթացը մեկնարկում է արդեն այսօր․ ԱԺ-ում իր տարեկան հաղորդումն է ներկայացնելու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը»։

Leave a comment