B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել միայն բիզնեսի և զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ցանկանու՞մ եք այցելել ԱՄՆ-ի տեսարժան վայրեր կամ մասնակցել կոնֆերանսի։ B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի և թե՛ զբոսաշրջության նպատակով»,- այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
     «B1/B2 տեսակի վիզայով չի թույալտրվում աշխատել կամ երկարաժամկետ ուսանել ԱՄՆ-ում։ Այն նախատեսված է միայն կարճաժամկետ այցերի համար։
     Նախքան դիմելն այցելեք ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը՝ ավելին իմանալու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Leave a comment