Դե հա, դուք ուրիշ ի՞նչ կարող եք անել բացի քրական ու պատժիչ լծակներն օգտագործելը, մարդկանց շանտաժի ենթարկելը, սպառնալն ու վախեցնելը: 8 տարվ…

Դե հա, դուք ուրիշ ի՞նչ կարող եք անել բացի քրական ու պատժիչ լծակներն օգտագործելը, մարդկանց շանտաժի ենթարկելը, սպառնալն ու վախեցնելը:

8 տարվա մեջ միայն մի բան եք յուրացրել` ինչպես քրեական օրենսգիրքն ու ուժային կառույցներն օգտագործել ժողովրդի ու ձեր քաղաքական հակառակորդների դեմ: Ոնց կեղծ քրեական գործեր հարուցել` օգտագործելով դատախազությունն ու Քննչականը, հետո ոնց պարտադրել դատավորներին ապօրինի կալանքներ տան կեղծ մեղադրանքների հիմքով: Ոնց ԱԱԾ-ն դարձնել տեռորի գործիք, անամոթաբար չթաքցնելով, որ Ազգային անվտանգության աշխատողներին ուղարկում եք հոգևորականներին վախեցնելու ու պատարագի տեքստից կաթողիկոսի հատվածը զեղչելու:

Բայց դե հո «ձեռքբերվածով» չե՞ք բավարարվելու` արդեն ԱԺ փոխնախագահն անձամբ է գնում հոգևորականին վախեցնելու: Ասես` այ տգետ, քո ո՞ր գործառույթի մեջ է մտնում այդ գործողությունը: Դու օրենսդիր մարմնի ներկայացուցի՞չ ես, թե՞ գեստապոյական: Ձեզ ի՞նչ, թե հոգևորականն իր հոտի անդամի հետ ինչ է խոսել: Հերիք չի՞ քիթներդ քոթեք ձեզ չվերաբերող տեղեր:

Էդ քաղաքացուց դիմում- բողոք կա՞: Եթե անգամ լինի, դու քննչական մարմնի աշխատո՞ղ ես: Թող քննեն, տեսնեն ինչ հանցակազմ է պարունակում տեր Օշինի ասածը: Էս ի՞նչ բարդակ եք սարքել երկիրը` ով ինչ ուզի ասի, ով ինչ ուզի` անի: Էսքան կարելի՞ է օրենք ու Սահմանադրություն խախտել: Գոնե ձևական առումով օրենքի տառը պահեք, այ ապաշնորհներ:

Մի բան պետք է մարդկանց խորհուրդ տալ` ոչ մեկի «հորդորից» ու սպառնալիքից չվախենան: Սրանց սարքած արհեստական աղմուկներից, քարոզչական հնարքներից, վերևից կառավարվող «ֆլեշ մոբերից» չընկրկեն: Սրանց գցած տեղեկատվական ծուղակները չընկնեն ու վերևից հրահանգով գրված ստատուսների տարափը բանի տեղ չդնեն…

Փաստ է, որ Եկեղեցու դեմ արշավը ձախողվել է, խոփը քարին է դեմ առել` կաթողիկոսին չկարողացան տեղից շարժել, հիմա էլ անհատ եկեղեցականների դեմ են արշավում…
No pasarán

Source

Leave a comment