ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
Նիդերլանդների Թագավորությունն ունի արտաքին գործերի նոր նախարար։ Հայտնում են ՀՀ-ւմ Նիդեռլանդների դեսպանությունից․
«Այսօր Հաագայում Նիդերլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրն ընդունել է Նիդերլանդների նոր կառավարության երդմնակալությունը՝ վարչապետ Ռոբ Յեթենի ղեկավարությամբ։
Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնել է Թոմ Բերենդսենը՝ փոխարինելով Դեյվիդ վան Ֆելին։
Մինչ այս նշանակումը, 2019 թվականից Բերենդսենը Եվրախորհրդարանի անդամ էր և գլխավորում էր Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքի (CDA) պատվիրակությունը»։