Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էրեբունի գետառի «Դավիթ Բեկ» պողոտայի հատվածում բետոնե ծածկույթը և ասֆալտը դարձյալ փլվել է։ Սա երեք տարվա մեջ երրորդ դեպքն է և համարյա նույն տեղում։ Մասնագիտական բացատրություն է պետք, թե ինչո՞ւ է էդպես լինում։ Նախորդ անգամներ ճանապարհի նորոգումն ամիսներ տևեց։ Այս վիճակը մեծ խցանումների պատճառ է դարձել և անհանգստացնում է վարորդներին ու հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին»։