Մեքսիկայում անկարգությունների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Քաղաքականություն

23.02.2026 | 20:28

Մեքսիկայի անվտանգության և քաղաքացիների պաշտպանության նախարար Օմար Գարսիա Հարֆուչը հայտնել է, որ Խալիսկոյում իշխանությունների դեմ վեց հարձակումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, գրում է CNN-ը։

«Մահացել է Ազգային գվարդիայի քսանհինգ անդամ, մեկ բանտապահ և մեկ ներկայացուցիչ նահանգի գլխավոր դատախազի գրասենյակից», – ասել է նա։ Հարֆուչը նաև հայտնել է, որ զոհերից մեկ կինը։ Ըստ նախարարի՝ հանցավոր խմբի 30 անդամ է վնասազերծվել։

Մեքսիկայում կազմակերպված հանցավոր խմբի պարագլխին բռնելու նպատակով երեկ  անցկացված ռազմական գործողության ընթացքում սպանվել է «Խալիսկո նոր սերունդ» կարտելի ութ անդամ։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար, գեներալ Ռիկարդո Տրևիլյա Տրեխոն։

Նա ասել է, որ զինվորականները ցամաքային գործողություն են սկսել կարտելի ղեկավար Նեմեսիո «Էլ Մենչո» Օսեգերա Սերվանտեսին ձերբակալելու համար, որից հետո կարտելի անդամների և մեքսիկական հատուկ նշանակության ուժերի միջև «շատ բռնի բախում» է սկսվել։

Հիշեցնենք, որ մեքսիկական բանակը կիրակի օրը հայտարարել էր, որ վնասազերծել է ազդեցիկ նարկոբարոն Նեմեսիո Օսեգերային՝ «Էլ Մենչո»-ին։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a comment