https://arm.sputniknews.ru/20260223/irani-mvotakajqum-hvormuzi-neghuci-vra-krkin-amerikjan-hetakhuzakan-inqnatir-e-nkatvel-99130567.html
Իրանի մոտակայքում` Հորմուզի նեղուցի վրա, կրկին ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել
Իրանի մոտակայքում` Հորմուզի նեղուցի վրա, կրկին ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել
Sputnik Արմենիա
Հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Բահրեյնից։ 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T20:22+0400
2026-02-23T20:22+0400
2026-02-23T20:22+0400
հորմուզի նեղուց
ամն
բահրեյն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28966805_0:5:1201:680_1920x0_80_0_0_17e5805b933cd5cd4431ff3a35f7acc3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ԱՄՆ–ի և Իրանի միջև լարվածության ֆոնին ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հակասուզանավային հետախուզական ինքնաթիռը կրկին նկատվել է Հորմուզի նեղուցի վրա (Իրանի սահմանի մոտ)։ Այս մասին թռիչքի տվյալների հիման վրա հայտնում է ՌԻԱ Նովոստին։Հետախուզական ինքնաթիռը, որը պարբերաբար թռիչքներ է կատարում Իրանի սահմանների մոտ, մեկնել է Բահրեյնից ժամը 17:18-ին (Մոսկվայի ժամանակով) և արդեն մոտ չորս ժամ պտույտներ է կատարում Հորմուզի նեղուցի վրա։Այսօր ավելի վաղ New York Times-ը, հղում անելով քննարկումներին ծանոթ անձանց, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը, եթե բանակցությունները կամ սկզբնական սահմանափակ հարվածը ցանկալի արդյունքներ չտա։Փետրվարի 20–ին ԱՄՆ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ծրագրում է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ նման հնարավորություն դիտարկում է։Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը նույնիսկ ԱՄՆ-ի կողմից «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ։
հորմուզի նեղուց
ամն
բահրեյն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0a/28966805_62:0:1130:801_1920x0_80_0_0_e38cb21e66021dff00052bdfca3c42e4.jpg.webp
հորմուզի նեղուց, ամն, բահրեյն
հորմուզի նեղուց, ամն, բահրեյն
Հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Բահրեյնից։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. ԱՄՆ–ի և Իրանի միջև լարվածության ֆոնին ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հակասուզանավային հետախուզական ինքնաթիռը կրկին նկատվել է Հորմուզի նեղուցի վրա (Իրանի սահմանի մոտ)։ Այս մասին թռիչքի տվյալների հիման վրա հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հետախուզական ինքնաթիռը, որը պարբերաբար թռիչքներ է կատարում Իրանի սահմանների մոտ, մեկնել է Բահրեյնից ժամը 17:18-ին (Մոսկվայի ժամանակով) և արդեն մոտ չորս ժամ պտույտներ է կատարում Հորմուզի նեղուցի վրա։
Այսօր ավելի վաղ New York Times-ը, հղում անելով քննարկումներին ծանոթ անձանց, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանին լայնածավալ հարված հասցնելու հնարավորությունը, եթե բանակցությունները կամ սկզբնական սահմանափակ հարվածը ցանկալի արդյունքներ չտա։
Փետրվարի 20–ին ԱՄՆ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ծրագրում է սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել էր, որ նման հնարավորություն դիտարկում է։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը նույնիսկ ԱՄՆ-ի կողմից «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ։