Հարություն Հակոբկոխյանը նոկդաունով հաղթեց չեխ բռնցքամարտիկին

Հայաստանի ազգային հավաքական նոր տեղափոխված 70 կգ քաշային բռնցքամարտիկ Հարություն Հակոբկոխյանը Սոֆիայում այսօր մեկնարկած Ստրանջայի հեղինակավոր միջազգային մրցաշարի մեկնարկային մենամարտում պարտության մատնեց Չեխիայի ներկայացուցիչ Սոկեսա Կելվինին։

Հայ բռնցքամարտիկը, որն իր մարտավարման ոճով նման է հորը՝ հանրաճանաչ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին, իր արագաշարժության ու տեխնիկայի հաշվին շանս չտվեց մրցակցին։

Ավելին, Հարությունը դեռեւս առաջին ռաունդում, երբ դեռ ընդամենը մեկ րոպե էր անցել, նոկդաունի ենթարկեց Կելվինին, ինչն էլ մեծապես նպաստեց մեր բռնցքամարտիկի հաղթանակին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment