Եռացատկորդ Լևոն Աղասյանը վատառողջ լինելու պատճառով բաց է թողել առաջնությունը։
Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ցույց է տվել 16.66 մետր արդյունք, իսկ վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 1500մ վազքում՝ մրցատարածությունը հաղթահարելով 3:42.29 րոպե արդյունքով:
Հայ մարզիկներին պարգևատրել է Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանը եռացատկում ցույց է տվել 16.21 մ արդյունք և միջազգային ասպարեզում անձնական ռեկորդ է սահմանել՝ լրացնելով սպորտի վարպետի նորման:
Բալկանյան երկրների ատլետիկայի մարզասրահի առաջնությանը մասնակցել են նաև վազորդներ Սամվել Գևորգյանը, Գոռ Հարությոնյանը, Ռոման Ալեքսանյանը և Ստյոպա Անդրեասյանը: Առաջնությանը պետք է մասնակցեր նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, սակայն վատառողջ լինելու պատճառով չի կարողացել։