Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր մեկնարկեց բռնցքամարտի Ստրանջայի ավանդական մրցաշարը:
Հայաստանի հավաքականից առաջինը պայքարի մեջ մտավ 50 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը։ Նա մենամարտեց թուրքմեն Ռեսուլ Արսլանովի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ՝ առավելության հասավ նրա նկատմամբ։
Մեր բռնցքամարտիկը ռինգում իրեն շատ վստահ ու հանգիստ էր զգում։ Նա, կարծես, նախաձեռնությունը գիտակցաբար զիջում էր մրցակցին, սակայն նրա յուրաքանչյուր գրոհին ու առաջխաղացմանը պատասխանում էր ամուր պաշտպանությամբ եւ կանխարգելիչ դիպուկ հարվածներով։ Ու պատահական չէր, որ թուրքմեն մարզիկը Ռուդոլֆ Գարբոյանին գոնե մոտենալու համար հարկադրված էր կանոնները խախտել, մասնավորապես, գլխով վտանգավոր գործողություններ կատարել, ինչի համար էլ երկրորդ ռաունդում ռեֆերիից նկատողություն ստացավ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: