Ռուսական ՀՕՊ–ը 3 ժամում 27 ուկրաինական ԱԹՍ է խոցել. ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260223/rusakan-hopy-3-zhamum-27-ukrainakan-ats-e-khvocel-pn-99120925.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/07/12/91455073_148:0:2879:2048_1920x0_80_0_0_30f34cfb2bc23004764320db4c12ec06.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, հակաօդային պաշտպանություն (հօպ), անօդաչու թռչող սարք (աթս)

ռուսաստան, ուկրաինա, հակաօդային պաշտպանություն (հօպ), անօդաչու թռչող սարք (աթս)

Բաժանորդագրվել

Միայն Բելգորոդի մարզի տարածքում 13 ԱԹՍ է ոչնչացվել։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները 3 ժամում 27 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

«Փետրվարի 23-ին՝ Մոսկվայի ժամանակով 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները 27 ուկրաինական ԱԹՍ են ոչնչացրել, 13-ը` Բելգորոդի մարզի տարածքում, 5-ը՝ Ազովի ծովի ջրատարածքում, 4-ը՝ Կրասնոդարի երկրամասի, 2-ական՝ Կուրսկի մարզի և Ղրիմի Հանրապետության տարածքներում, 1-ը՝ Սև ծովի ջրատարածքում»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment