Կալանավորվել է 31-ամյա երիտասարդին սպանող տղամարդը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի բնակիչ 31-ամյա Ռուբեն Գ.-ի սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է:

Տեղեկությունը Araratnews-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Վերջինս կալանավորվել է:

Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Հիշեցնենք, փետրվարի 16-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում կրակոց էր հնչել, ինչի հետևանքով մեկ անձ վիրավորվել էր, իսկ այսօր հայտնի դարձավ, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում վիրավորում ստացած երիտասարդը այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:

Ըստ Araratnews-ի տեղեկությունների կրակոցի զոհը սիրված դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է։

Leave a comment