Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Արամ Հակոբյանը հաղթող է դարձել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային մրցաշարի «Masters» խմբում:

Հայ գրոսմայստերն 9 հնարավորից վաստակել է 5.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Նույն խմբում 5 միավորով լավագույն եռյակը եզրափակել է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը:

«Challengers» խմբում 6 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը:

«Futures» խմբում 6.5 միավորով երկրորդ տեղը գրավել է միջազգային վարպետ Արթուր Դավթյանը։

Leave a comment