Մեքսիկայի Խալիսկո նահանգում կարտելի զինյալները լայնածավալ բռնություններ են կազմակերպել՝ մեքենաներ հրկիզելով և ճանապարհային արգելապատնեշներ տեղադրելով, իսկ իշխանությունները կարմիր տագնապի մակարդակ են հայտարարել։
Associated Press-ը հաղորդում է, որ Մեքսիկայում բռնության հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ՝ «Նոր սերունդ» կարտելի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսի մահվանից հետո, որը տեղի է ունեցել նրան ձերբակալելու գործողության ժամանակ։
Զոհերի թվում են Մեքսիկայի Ազգային գվարդիայի յոթ անդամներ։ Մահվան դեպքեր են գրանցվել Խալիսկո, Միչոական և Գուանախուատո նահանգներում։
AP-ն հիշեցնում է, որ 2009 թվականին հիմնադրվելուց հետո այս կարտելը համարվում էր Մեքսիկայի ամենաազդեցիկ և արագ զարգացող հանցավոր կազմակերպություններից մեկը։