Ռուսաստանում հավկիթի գները բարձրացել են։ Ի՞նչն է պատճառ դարձել փետրվարյան գների աճին։ Որոշ մասնագետներ դա բացատրում են նրանով, որ հավերը միշտ ավելի քիչ ձու են ածում ձմռանը, քանի որ այս եղանակին ցերեկային ժամերը կարճ են, և ինչքան քիչ լույս, այնքան քիչ ձու։
Նշենք, որ ձվի գնի աճը երկրում սկսել էր 2023 թվականից, երբ, ըստ «Ռոսստատի», դրանց գինը բարձրացել էր 61.4%-ով։ Պուտինը նույնիսկ ստիպված է եղել միջամտել աճի գործընթացը՝ զրոյի հասցնելով ներմուծման մաքսատուրքերը։
Անցյալ տարվանից գները կայուն կերպով նվազել են, սակայ 2026 թվականին կրկին նկատվում է գնաճի միտում։ Փետրվարի 16-ի դրությամբ, նախորդ շաբաթվա համեմատ, դրանք բարձրացել են 3.4%-ով։
Գյուղատնտեսության նախարարությունը կարծում է, որ իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է և չպետք է մտահոգություն առաջացնի սպառողների շրջանում։