«18 արդարների» գործով արտահերթ դատական նիստում այսօր դատավոր Կարեն Ֆարխոյանը երեք ամսով երկարացրեց Կարո Օկումաշյանի խափանման միջոցը՝ համակցված 1,5 միլիոն դրամով եւ վարչական հսկողությամբ, նա կմնա տնային կալանքում։
Հանրային մեղադրողը միջնորդել էր գրավը հանել, իսկ Կարո Օկումաշյանի պաշտպանը միջնորդել էր՝ գրավը պահպանել ու բացակայելու արգելքը հանել, սահմանել վարչական հսկողություն՝ առանց էլեկտրոնային սարքի եւ ժամային արգելքի։
Պաշտպանը նկատեց, որ էլեկտրոնային սարքը տեղադրվել էր դատարանի որոշումից մեկ ամիս անց, բայց այդ ընթացքում նա պատշաճ վարքագիծ է դրսեւորել:
Կարո Օկումաշյանը ընտանիքի միակ աշխատողն է, 8 ամիս չի աշխատել եւ 11 միլիոն դրամ վարկային պարտականություններ են առաջացել ու ընտանիքը կանգնել է խնդիրների առաջ․ ընտանիքն այդ ընթացքում վարկային միջոցներով է գոյատեւել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գործով կալանավորված Արթուր Սարգսյանը հայտարարեց՝ Կարո Օկումաշյանն իր ընտանիքի վարորդն է եղել եւ իր աշխատանքն է կատարել, քաղաքական գործընթացի հետ ընդհանրապես կապ չունի։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: