Հրապարակվում է որպես գովազդ
Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը ներկայացրեց «Բուժում է Վարդանանցը» եռահատոր ժողովածուն։
Այս աշխատությունն ընդգրկում է 371 կլինիկական գործելակարգ՝ 25 բժշկական մասնագիտության շրջանակներում, ներառյալ թերապևտիկ և վիրաբուժական ուղղությունները։ Բոլոր գործելակարգերը հիմնված են ապացուցողական բժշկության սկզբունքների վրա՝ հարմարեցված Հայաստանի առողջապահական համակարգի պայմաններին։ Գիրքը նախատեսված է ոչ միայն նեղ մասնագետների, այլ բոլոր պրակտիկ բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, ապահովագրական փորձագետների և նույնիսկ պացիենտների համար՝ որպես վստահելի և համակարգված գիտելիքի աղբյուր։
Ախտորոշումները ներկայացված են այբբենական կարգով՝ ընդգրկելով վարակային, նյարդաբանական, սրտաբանական, հոդաբանական և բազմաթիվ այլ ոլորտներ։
2022 թվականին ներկայացված առաջին գիրքը պարունակում էր 130-ից ավելի գործելակարգ։ Այժմ Կենտրոնը ներկայացնում է երեք անգամ ավելի ընդարձակ աշխատություն։
«Վարդանանց» ՆԲԿ-ի գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանի խոսքով՝ հանրային առողջապահության հիմնական խնդիրներից է զանգվածային բժշկությունը դարձնել ոչ միայն հասանելի, այլև՝ արդյունավետ և որակյալ։ Հենց այդ սկզբունքից ելնելով՝ դեռևս 2022 թվականին էր հրատարակվել առաջին գիրքը։
«Այսօր պացիենտը շատ հաճախ մտնում է բժշկի մոտ՝ զինված արհեստական բանականության տեղեկատվությամբ։ Եթե բժիշկը սկսում է խոսել պացիենտի հետ նույն լեզվով, վստահություն է ապահովում, իսկ վստահությունը նշանակում է պացիենտի ներգրավվածություն՝ բուժման պրոցեսի մեջ, ինչն այսօր համարվում է բուժման հաջողության կարևորագույն բաղադրիչ»,- ասում է Լևոն Ալթունյանը։
Ինչո՞ւ է կարևոր ունենալ գիրքը և ո՞ւմ համար է այն նախատեսված
ՀՀ առողջապահության նախարարության ընտանեկան բժշկության գծով խորհրդատու Սամվել Հայրումյանը բարձր գնահատեց ժողովածուն՝ նշելով, որ առաջին հատորն արդեն դարձել է ընտանեկան բժիշկների «սեղանի գիրք»:
«Շատ կարևոր է, որ բոլոր բժիշկներն ունենան նաև այս գիրքը, ինչը կօգնի խուսափել ավելորդ դեղեր, ավելորդ հետազոտություններ նշանակելուց, ու, ընդհանրապես, բուժումներ իրականացնել ապացուցողական բժշկության տվյալների վրա»։
«Վարդանանցի» Մասնագիտական գերազանցության կենտրոնի ղեկավար Հարություն Մանգոյանն ընդգծեց, որ գիրքը միջազգային ուղեցույցների զուտ թարգմանություն չէ, այն կրում է ««Վարդանանցի» ձեռագիրը»:
«Դրանք մեր ֆիլտրով անցած, մեր փորձը ավելացրած, մեր պայմանները հաշվի առած փաստաթղթեր են, որոնք հենց այսօր կիրառվում են մեր կենտրոնում, իսկ դա նշանակում է՝ ողջ Հայաստանում նույնպես կիրառելի են»,- ասում է Մանգոյանը։
Նրա խոսքով՝ ժողովածուն կարող է դիտարկվել նաև որպես մեթոդական ձեռնարկ, որով կարելի է դասավանդել բուհերում։ Մանկաբույժ և գրքի կոորդինատոր-համահեղինակ Թաթուլ Գևորգյանը նշեց, որ ժողովածուն կազմվել է առօրյա պրակտիկայի և իրական դեպքերի համադրությամբ՝ ընտրելով հենց այն ախտորոշումները, որոնք ամենից հաճախ են հանդիպում բժիշկներին։
Ըստ Գևորգյանի՝ գիրքը հասանելի է նաև բժշկական կրթության չունեցող մարդկանց համար. ախտորոշումները համակարգված են այնպես, որ ցանկացած ընթերցող կարողանա «անցնել» ախտորոշումից մինչև բուժում տանող ճանապարհը։
Ժողովածուն հաստատվել է Առողջապահության ազգային ինստիտուտի գիտական խորհրդի կողմից։ «Վարդանանց» ՆԲԿ-ի տնօրենի խոսքով՝ իրենց աշխատանքն այսքանով չի ավարտվում. այն հետագայում կընդլայնվի՝ մինչև մոտ 700 գործելակարգ՝ ծածկելով Հայաստանում կիրառվող ախտորոշումների 98%-ը։
The post «Բուժում է Վարդանանցը». 371 կլինիկական գործելակարգ՝ մեկ ժողովածուի մեջ appeared first on CIVILNET.