Ուկրաինական ԱԹՍ-ները Թաթարստանում հարվածել են նավթի կայանի

Քաղաքականություն

23.02.2026 | 13:37

Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Ալմետևսկ քաղաքի արդյունաբերական գոտու վրա: Տեղական վարչակազմը հայտնել է, որ խփված անօդաչու սարքերի բեկորների անկման հետևանքով հրդեհ է առաջացրել: Ոչ ոք չի տուժել, և «հետևանքները մեղմելու ջանքեր են ձեռնարկվում», գրում է Meduza-ն։

Ուկրաինական տելեգրամ ալիքները, այդ թվում՝ Astra-ն, հաղորդում են, որ հարվածը հասցվել է Կալեյիկինո գյուղի մոտ գտնվող նավթի մղման կայանին, որը պատկանում է «Տրանսնեֆտ»-ին։

Փետրվարի 23-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը խոցվել է 152 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի կողմից հարվածի հետևանքով Բելգորոդում և հարակից շրջանում բնակելի շենքերում էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման մատակարարման խափանումներ են, հայտարարել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Փետրվարի 22-ի երեկոյան Գլադկովը հայտնել էր, որ Բելգորոդը և Բելգորոդի շրջանը ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից զանգվածային հրթիռային հարձակման, որի  հետևանքով էական վնաս է հասցվել էներգետիկ ենթակառուցվածքներին։

Հաջորդ առավոտյան Գլադկովը պարզաբանել է, որ հարձակման ժամանակ օգտագործվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Նա հավելել է, որ կոմունալ ծառայություններն ամբողջ գիշեր աշխատել են բնակիչների տներում ջերմա և էլեկտրամատակարարումը վերականգնելու համար, բայց չի նշել վնասի չափը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment