Փետրվարի 21-ին Սևանում տեղի ունեցած 20-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվել է երկու անձ։ Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։
«21.02.2026 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով»,- տեղեկացնում են դատախազությունից։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 20-ամյա երիտասարդ։ Պարզվել էր, որ նա Արամ Խաչատրյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից։ Պարզվել էր, որ սպանվածը պայմանագրային զինծառայող էր։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: