Աջափնյակում հնչած կրակոցների գործով 1 անձ կալանավորվել է

Հասարակություն

23.02.2026 | 12:30

Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Դեպքի առթիվ նախաձեռված քրեական վարույթի շրջանակներում կան նաև ձերբակալված անձինք։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Աջափնյակի Աբելյան փողոցում կրակոցներ են հնչել, որի հետևանքով մեկ անձ մահացել է, 6 անձ՝ վիրավորվել։

Leave a comment