Աջափնյակ վարչական շրջանում փետրվարի 18-ին տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, հինգի նկատմամբ՝ տնային կալանքը: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից։
***
Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցում փետրվարի 18-ին շուրջ 40 երիտասարդների մասնակցությամբ զինված միջադեպ էր տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, 10-ը՝ վիրավորվել:
Դեպքի վերաբերյալ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կողմից) 7 դրվագ 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասով (կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը, պահելը կամ կրելը):
The post Աջափնյակում սպանության գործով մեկ անձ կալանավորվել է, հինգի նկատմամբ՝ տնային կալանք է կիրառվել appeared first on CIVILNET.