Երևան-Աբովյան ճանապարհին միկրոավտոբուսը բախվել է «Nissan»–ին. տուժածներ կան

Բաժանորդագրվել

«Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Nissan» մակնիշի մեքենային

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Երևան-Աբովյան ճանապարհին վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Փետրվարի 23-ին՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է «Nissan»» մակնիշի մեքենային, այնուհետև` ճանապարհի արգելապատնեշին: Վթարի հետևանքով «Գազելի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,– ասված է հաղորդագրությունում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Հանգամանքները պարզվում են։

Leave a comment