https://arm.sputniknews.ru/20260223/mahvan-elqvov-vraert-vajvoc-dzvori-marzum-hetivotny-mahacel-e-hivandanvoci-tshanaparhin-99100696.html
Մահվան ելքով վրաերթ Վայոց Ձորի մարզում․ հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
Մահվան ելքով վրաերթ Վայոց Ձորի մարզում․ հետիոտնը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
Sputnik Արմենիա
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։ 23.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-23T10:43+0400
2026-02-23T10:43+0400
2026-02-23T10:43+0400
հայաստան
վայոց ձոր
վրաերթ
մահ
հետիոտն
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վայոց Ձորի մարզում 35-ամյա վարորդն իր վարած «Opel»-ով վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը փողոցն անցել է չթույլատրվող հատվածով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 22-ին`ժամը 19։35-ի սահմաններում։Վայոց Ձորի մարզի բնակիչ Գոռ Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել նույն մարզի բնակիչ 60-ամյա Ծովիկ Ս․-ին։Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր է ժամանել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Մասնագետները տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել կնոջը, ապա տեղափոխել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ Սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել է։Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վայոց ձոր, վրաերթ, մահ, հետիոտն
հայաստան, վայոց ձոր, վրաերթ, մահ, հետիոտն
Բաժանորդագրվել
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Վայոց Ձորի մարզում 35-ամյա վարորդն իր վարած «Opel»-ով վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը փողոցն անցել է չթույլատրվող հատվածով։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 22-ին`ժամը 19։35-ի սահմաններում։
Վայոց Ձորի մարզի բնակիչ Գոռ Հ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել նույն մարզի բնակիչ 60-ամյա Ծովիկ Ս․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։ Դեպքի վայր է ժամանել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Մասնագետները տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել կնոջը, ապա տեղափոխել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։ Սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։