Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն անդրադարձել է Երևանում թենիսի միջազգային ակադեմիայի կառուցմանը։
«Թենիսի միջազգային ակադեմիայի հետ կապված պետք է կազմակերպվի ու անցկացվի ներդրողի ներգրավման երկփուլ մրցույթ, քանի որ նպատակ կա հիմնելու այնպիսի հաստատություն, որ կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին ու հնարավորություն կտա անցկացնելու միջազգային մրցաշարեր ու պատրաստելու բարձր մակարդակի մարզիկներ՝ զարգացնելով այդ սպորտաձևը ՀՀ-ում», – ասել է նա՝ ներկայացնելով մրցույթի ընթացակարգը»։