ՀՕՊ–ն այս գիշեր ավելի քան 150 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել Ռուսաստանի տարածքում. ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260223/hopn-ajs-gisher-aveli-qan-150-ukrainakan-ats-e-vochnchacrel-rusastani-taratsqum-pn-99098918.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94018556_134:0:2865:2048_1920x0_80_0_0_bdb64f69e944149377d4efaf51ec52be.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռազմական հատուկ գործողություն

ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), ռազմական հատուկ գործողություն

Բաժանորդագրվել

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 152 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«65 ԱԹՍ խոցվել է Բելգորոդի մարզի, 35–ը՝ Սարատովի մարզի, 16-ը՝ Ղրիմի տարածքում։ 8-ական ԱԹՍ ոչնչացվել է Վորոնեժի և Ռոստովի մարզերի տարածքում, 4-ական՝ Կրասնոդարի երկրամասում և Ազովի ծովի ջրատարածքում, 3-ական՝ Վոլգոգրադի մարզի և Թաթարստանի տարածքում, 2-ական՝ Կուրսկի և Լիպեցկի մարզերում, 1-ական՝ Տուլայի և Տվերի մարզերի տարածքում»,– ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment