Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի արտգործնախարարների հանդիպմանը

Բաժանորդագրվել

G20–իգագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ին Մայամիում։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Ատլանտա՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-31-ին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ատլանտայում քննարկման առանցքային թեման լինելու է համաշխարհային տնտեսությունը՝ այսօր աշխարհաքաղաքականության մեջ նկատվող կործանարար միտումների վերլուծությամբ։

G20-ի նախարարների հանդիպումը նախապատրաստական քայլ կլինի «քսանյակի» գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-15-ին Մայամիում (ԱՄՆ)։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ-ում կայանալիք «մեծ քսանյակի» գագաթնաժողովին։

Leave a comment