«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեքսիկայում թեթևակի… ըըը… քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել…
     …Վերջերս դաշնային իշխանությունները ձերբակալեցին, հետո էլ կամ փախուստի, կամ այլ պահի սպանեցին «Խալիսկոյի Նոր սերունդ» կոչվող նարկոկարտելի ղեկավարին, ահա և նրա մարդիկ ելել են պատերազմի: Ամեն մի սպանված ոստիկանի կամ զինվորականի համար խոստացված է 1.200 դոլար, ասում են, թե արդեն նույնիսկ Գվադալախարի օդանավակայանն են գրավել և այրում են ինքնաթիռները…
     …Բայց դուք տեսեք զինվածությունն ու հանդերձանքը, մինչդեռ ոմանք… ըըը… զինվորներին դեռ շարային են անել տալիս՝ կիրառելով հինավուրց սաղավարտներ և գործելով առանց կապի ու տրանսպորտի ժամանակակից միջոցների…
     …Նորմալ է – սրանք շեշտադրում են իրական արդյունավետությունը, իսկ այն ոմանք էլ… օր են գլորում, աչքի տակ ունենալով այն, որ զորամաս հանկարծ ստուգող կգա – բա պլացը մաքուր չլինի՞, բա զինվորը ոտքը ուղիղ գետին չդնի՞, ջահանդամ… իրական մարտունակությունը, մի քիչ է մնացել մինչև թոշակը…»:

Leave a comment