ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Խաղաղաւթյունն իրական է, եթե այն վաստակել ես պարտադրելով…
Մուրալով վաստակած խաղաղությունը սոսկ ժամանակավոր զինադադար է՝ մռայլ անորոշությամբ…
Հնարավոր չէ ապրել լիարժեք խաղաղությամբ, եթե դիմացինդ՝ բռնատիրելով քո եղածի մի մասը, ցանկություն ունի վերցնել նաև մնացածը…
…Եվ ընդհանրապես, խաղաղություն չի կարող բերել մեկը, ով հոգով ու մարմնով եղել է ու կա պատերազմից վախեցող, բայց, ավա՜ղ, նաև՝ պատերազմաստեղծ…
Հ.գ.-Իրական խաղաղություն կարող է բերել նա, ով ատելով պատրազմը, հարկ եղած դեպքում, պատրաստ է ընդունել իրեն նետված մարտահրավերը և հակառակորդին պարտադրել սեփական կամքը…»։